Քոնն է մեկընդմիշտ,Քոնն է այն ամենն, ինչ ունեմ կյանքում
Եվ ինչ երբևէ ունենամ պիտի:
Բայց ամենից շատ ու ամբողջովին
Քոնն է սրտիս մեջ աննկատ բացվող
Այն տխուրաչյա կապույտ ծաղիկը,
Այն կապույտ բոցը,
Որի անունը կարոտ է...
Այո,
Քոնն է մեկընդմիշտ
Այդ կապույտ բոցը,
Այդ տխուրաչյա կապույտ ծաղիկը՝
Ամենաթանկը, ինչ ունեմ կյանքում:
Այս տողերը չգիտեմ թե որտեղից եմ էլի լսել... Ու միշտ հիշել եմ...Շնորհակալ եմ հեղինակին նման հրաշալի ստեղծագործության համար...
ОтветитьУдалить