воскресенье, 24 апреля 2011 г.
Genocide1915
We will never quit the fight for justice, the fight for the recognition of the Armenian genocide, even if 100 years passes or all the borders between the Turkey and Armenia are opened. This fight is for the innocent victims of a great tragedy; for their souls to rest in peace. All the money in the world cannot heal the pain and suffering caused by the bloodshed that took place a century ago. To all the Armenian Genocide deniers: your resistance is futile! A great shame in the history of the humanity should never repeat again. An unpunished killer will always kill again unless confronted. Today a small and impoverished nation called Armenia is because of the horrific events that took place from 1915 to 1923, the Armenian genocide. In present Armenia is a ghost of the same Armenia that once stretched from sea to sea. And today Turkey still plays the same dirty politics that it used to play a century ago to hide its bloody hands. Turkish government has one mission; deny the Armenian Genocide anyway possible. And the best way to do that is to make life in Armenia miserable by blockading all the means of transportation in and out of the country. It is the oldest trick in the book to lay a siege and the city will fall sooner or later. Turkey is just waiting for Armenia to plead in desperation to open the borders with Turkey and in turn promise not to pursue the Armenian genocide recognition. Turkey's hideous plan was brilliant and it almost worked if only the Armenian Diaspora did not intervene. At a crucial time when Armenia's fate was about to be decided, the Armenian people all around the world rose and said we will never give in. And once more Turkey tried but could not get away with exterminating a whole nation as if nothing had happened. However, no one can say that all the Turks are bad. In fact, there were many cases during the 1915 massacres when Turkish families saved Armenian children from death by hiding then adopting them. By the same token, no Turk can say, "I am not guilty it was my grandfather's fault. They did the killings". If one does not accept and condemn the crimes of his/her ancestors, then that person is also guilty. Every person has the ethical responsibility to safe guard the basic human qualities and values such as one's race, ethnicity, and religion. And when a group of people are persecuted because of their race, ethnicity, or religion, all the humanity has to condemn and punish the perpetrators. This is exactly what the world failed to do during the Armenian genocide when the slayer's hands were still covered with the fresh blood of a million and half innocent victims. Turkey still hides behind the outdated excuses of WW I to downplay the massacres of the Armenian population. In fact, Turkey did not miss the opportunity to use the turmoil of WW I to cleanse the country of Armenians.
As it always has happened throughout the history, humanity pays harshly later on when killers walk away unpunished after committing horrible massacres. As is the case of the Holocaust which followed shortly after the Armenian genocide. And on August 22, 1939 Hitler said, "Who after all speaks today of the annihilation of the Armenians?". Then followed Rwanda, former Yugoslavia, Darfur, Sudan... And even before the word "Genocide" (link) was invented, many genocides had already occurred throughout the history. Humanity has to learn from its mistakes by making sure that justice is served. Only then future genocides would be prevented and ultimately that dreadful word should be obsolete. Until then we have a lot of work to do. Հայրենածաղիկը
Ասում են, մի հայ աղջիկ, գաղթելիս, Հայաստանից մի ծաղիկ է տարել. Ջրել արցունքով՝ ամեն լացելիս Եվ վերադարձի հույսով փայփաել. Ամեն մի ծաղիկ, մայր հողում ծլած, Ձգտում է դեպի երկինք ու արև. Իսկ նա, ուր լիներ, գլուխը ծռած, Նայել է դեպի երկիրն իր քարե. Եվ ուղղել է իր գլուխը տրտում, Միայն հայրենի հողում քարքարոտ... ...Այդ ծաղիկը կա ամենքի սրտում Եվ կոչվում է նա... հայրենի կարոտ: |
Գևորգ Էմին
пятница, 15 апреля 2011 г.
ԵՍ ԵՎ ՆԱ
Ե ՍԵս սիրում Էի նրան:Կրկնե՞մ արդյոք սիրո այն խոսքերը, որոնք այնքան ծիծաղելի ու տաղտկալի են թվում կյանքի հմայքը կորցրած սկեպտիկներին, բայց որոնք մի֊մի Հայտնություններ են նորաբողբոջ սիրող սրտերի համար։ Ամեն անգամ, որ նայում Էի նրա զարմանալի պայծառ աչքերին, որոնց մեջ կարծես արևն Էր վառվում, ամեն անգամ, որ լսում Էի նրա կենսաթրթիռ ծիծաղը, որի մեջ կարծես գարնանային չարաճճի վտակ էր քլքչում, ամեն անգամ, որ առնում Էի նրան գիրկս ու ականջիս մոտ լսում նրա կուսական կրծքի հևքը, այտերիս վրա զգում Էի նրա թավիշ մազերի Էլեկտրականացնող շփումը,– ինձ տիրում Էր այնպիսի այնպիսի մի խենթ զգացում, որի՛ ազդեցության տակ պատրաստ էի գործել և՛ ամե-նամեծ առաքինությունը, և՛ ամենամեծ ոճիրը— միսյն թե նա հրա-մայեր:
Սիրում Էր նա ,ինձ նույնպես,— այդ ես հիմա չգիտեմ, բայց այն ժամանակ լիովին հավատում Էի, որ չի կեղծում, երբ հավատացնում Էր, թե սիրում Է և երդվում Էր, թե մահն անգամ չի կարող անջատել մեզ իրարից։
Այն ժամանակ վերջին կուրսի ուսանող Էի և շուտով պիտի ավար-տեի իրավագիտական ֆակուլտետը։ Վստահ երիտասարդական թարմ ուժերիս և մանավանդ հասարակական լայն գործունեության բուռն տենչանքիս վրա՝ լցված Էի փառավոր ապագայի վառ հույսերով։ Ոգևորված աչդ ապագայով և խրախուսված երջանիկ սիրով, բուռն եռանդով առանց հանգիստ առնելու, պատրաստում Էի ավարտական դի-սերտացիաս, որը ապագա մեծությանս ու փառքիս հաստատուն հիմնաքարը պիտի հանդիսանար։
Բայց...
Օ՜հ, այդ «բայց»՝–ը…
-
-
-
-
- «Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա։
- Մենք վերևն ենք, դու ներքևը, էլ մի՛ գա։ Մոռացի՛ր ինձ»։................................................................
-
-
-
― Ավա՜ղ, սինյորա, ներեցեք ինձ, որ ես չլսեցի ձեզ և թեպետ այլևս չեկա ձեզ մոտ, բայց չմոռացա ձեզ, այլապես ձեր այս նամակը այսպես խնամքով չէի պահի ինձ մոտ։ Սա մի անգնահատելի գանձ է, որ դուք պարգևեցիք ինձ, և այս գանձն աչքիս լույսի պես կպահեմ մինչև մահս, որովհետև եթե ձեր այս նամակը չլիներ, ես թերևս այն չլինեի, ինչ որ եմ այժմ։ Ես մոռացա ձեզ, այո՛. բայց, ինչպես երևում է, դուք մոռացել եք այն անդունդը, որ մեզ բաժանում էր իրարից։ Դուք վերևն էիք,— ես ներքևը, և այդ ձեզ իրավունք էր տալիս արհամարհանքով նայելու դեպի ներքև։ Բայց դուք հաշվի չէիք առել, որ ներքև գտնվողները երբեմն թևեր են առնում, թռչում վերև, և, վրիժառության զգացումով լեցուն։ Այն օրը, որ դուք ձեր բարձունքից արհամարհանքով մերժեցիք ինձ— ներքև գտնվողիս, ես երդվեցի վրեժ առնելու և, դրա համար ուրիշ միջոց չգտա, բայց եթե միայն բարձրանալ, միշտ բարձրանալ, անդադար բարձրանալ, մինչև որ իր ձեռակերտ ապարանքի բարձունքից ինձ վրա նայող քմահաճույքն ինքը գար իմ անձեռակերտ բարձունքի առջև ծնրադրելու։ Այսօր ես հասա իմ նպատակին։ Բայց նորից սիրել նրան, ով խաղում է ուրիշի նվիրական զգացամների հետ, ով տարբերություն է դնում վերևի և ներքևի միջև, ավա՜ղ, սինյորա, ես չեմ կարող։
Նար-Դոս
Մարդը...(ՖՅՈԴՈՐ ԴՈՍՏՈԵՎՍԿԻ)
Սակայն խելացի վարվելու համար միայն խելքը քիչ է: Գլխավորը ոչ թե խելքն է, այլ այն, ինչը ուղղություն է տալիս նրան` բնավորությունը, հոգին, ազնիվ հատկանիշները, զարգացումը: Աշխատանքով ու պայքարով է ձեռք բերվում ինքնատիպությունը և սեփական արժանապատվության զգացումը: Ու ես չեմ կարող պատկերացնել այնպիսի վիճակ, որ երբևէ անելու բան չլինի: Իսկական գործիչը, ճանապարհ ընկնելով, իր առջև անմիջապես տեսնում է այնքան գործեր, որ չի գանգատվի, թե իրեն չեն թողնում գործ անել, այլ անպայման կփնտրի-կգտնի և կհասցնի գոնե որևէ բան անել, որովհետև իր ներսում խեղդել պարտքի գիտակցումը և չճանաչել պարտականությունները` միևնույն ժամանակ իր համար պահանջելով բոլոր իրավունքները, պարզապես խոզություն է:
четверг, 7 апреля 2011 г.
ՔՈՆՆ Է ՄԵԿԸՆԴՄԻՇՏ
Քոնն է մեկընդմիշտ,Քոնն է այն ամենն, ինչ ունեմ կյանքում
Եվ ինչ երբևէ ունենամ պիտի:
Բայց ամենից շատ ու ամբողջովին
Քոնն է սրտիս մեջ աննկատ բացվող
Այն տխուրաչյա կապույտ ծաղիկը,
Այն կապույտ բոցը,
Որի անունը կարոտ է...
Այո,
Քոնն է մեկընդմիշտ
Այդ կապույտ բոցը,
Այդ տխուրաչյա կապույտ ծաղիկը՝
Ամենաթանկը, ինչ ունեմ կյանքում:
ՀՈԳԵԿԱՆ ԿԱԽՈՒՄ
Հաճախ ինքներս էլ չենք զգում` ինչպես ենք հոգեկան կախման մեջ ընկնում ինչ-որ մեկից։ Նրանից, ում անընդհատ ուզում ենք տեսնել, ուզում ենք կողքին լինել, ուզում ենք ոչ մի այրկյանով չբաժանվել նրանից։ Եվ հաճախ, երբ այդ հոգեկան կախումը հասնում է անզսպելի մի մակարդակի, մենք կորցնում ենք ինքնատիրապետումը, և ինչ-որ անասելի ուժ կարծես սկսում է անընդհատ թախիծ ներարկել մեր հոգեկան ներաշխարհի մեջ, ստիպել,որ ինքներս մեզ կտրենք արտաքին աշխարհից ու նախընտրենք միայնություն` հանգիստ մթնոլորտ, սիրելի մեղեդի և լուռ աչքերի աննկարագրելի մի հայացք դեպի անորոշություն, սևեռված անտեսանլի մի կետի… Ինչեր ասես չեն անցնում այդ պահին մտքովս, այդ պահին` այդ անհասկանլի, բայց նաև անխուսափելի պահին։ Եվ հոգեկան կախումս հիմա քեզնից է։ Դու, որ մարդկանց կողմից կոչվեցիր “սեր” և միանգամից գերեցիր հազարավոր ինձ պես մարդկանց։ Դու, որ վեր ես ամեն ինչից ու ամեն մեկից։ Դու, որ տրված ես ի վերուստ և հեռանում ես, հաճախ, անցանկալի պահերի` թողնելով միայն հուշեր` քեզ հետ կապված։ Եվ չնայած` դու անշոշափելի ես ու անտեսանլի,միևնույն է, շատ-շատերը ինձ պես հավատում են քո գոյությանը։ Եվ եթե իրականում կաս, այցելիր հիմա մեկ ուրիշին հյուր, ազատիր ինձ քո ներկայությունից և դարձրու ինձ նորեն հոգեպես անկախ։ Կայցելես ինձ հետո, մի որոշ ժամանակ անց, երբ քեզ կանչեմ, կամ թեկուզ, երբ հասկանաս, որ եկել է իմ հոգեպես ակախության վերջնաժամկետը, ժամանակն է նորից, և գուցե ընդմիշտ, դառնալ հոգեպես կախված, բայց ոչ քեզնից, այլ նրանից ում ինքդ նախընտրես, քանզի քո ընտրությունը միշտ համընկնում է իմի հետ, չէ՞ որ ես և դու մի ամբողջություն ենք։ Ոչ, կներես, սխալվեցի, մի հեռացիր։ Քանզի արդ ես կմնամ թերի, ամբողջությունս կխախտվի… среда, 6 апреля 2011 г.
ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ԱՎԵՏՄԱՆ ԵՒ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆ
Ապրիլի 7-ը հռչակված է Մայրության ու գեղեցկության տոն , և ուրախությամբ կարելի է արձանագրել, որ այս գեղեցիկ տոնը մեծ ընդունելության է արժանացել մեր հասարակության կողմից: Սակայն պիտի նշել նաև, որ հաճախ, մասմաբ նաև ԶԼՄ-ների թերի մատուցման պատճառով, ստվերի մեջ է մնում այն կարևորագույն հանգամանքը, որ այն, ըստ էության, Ս. Կույսի` Մարիամ Աստվածածնի Ավետման տոնն է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին անշարժ կերպով նշում է ապրիլի 7-ին: Տոնին առավել մեծ ժողովրդականություն հաղորոդող ազդակ է հանդիսացել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությունը, համաձայն որի վերջին տարիներին Ավետման տոնի օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության հատուկ կարգ:
ՙԱվետել՚, ՙավետիս տալ՚ նշանակում է բարի լուր հաղորդել: Մարդկությանը հաղորդված մեծագույն ավետիսը Ս.Կույսին տրված երջանիկ լուրն է` Աստվածորդու մարդեղացման եւ փրկության ուղու բացման ավետումը:
Առաջին մարդկանց` Ադամի ու Եվայի մեղանչումով մարդկությունը զրկվեց Աստծո շնորհից և դատապարտվեց մեղքի ու մահվան իշխանությանը: Սակայն ամենագթածն Աստված մարդուն ընդմիշտ չզրկեց ողորմածությունից, այլ ուխտ կապելով նրա հետ` պատրաստում էր այն մեծ փրկությանը, որ ծրագրել էր: Դարեր ու հազարամյակներ շարունակ մարդկությունն սպասում էր խոստացված փրկությանը` Մեսիային, որ պետք է ծնվեր կնոջից և մարդկանց փրկեր չարի գերությունից: Եվ ահա աստվածաշնորհ մարգարեներն սկսեցին ազդարարել Փրկչի մոտալուտ գալուստը. Եսային մարգարեացավ, որ ՙԱհա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ՚ (Եսայի7:14, Մատթ.1:23):
Ղուկասու Ավետարանը բացվում է մի պատմությամբ, ըստ որի Գաբրիել հրեշտակապետն Աստծո կողմից առաքվում է Հրեաստանի քաղքներից մեկը` ավետելու Զաքարիա քահանային նրա որդու` Հովհաննես Մկրտչի ծնունդը, ով պետք է դառնար Աստվածորդու Կարապետը` պատրաստելու մարդկությանը Նրա Գալստյանը (Ղուկ. 1:5-25): Այնուհետև վեց ամիս հետո Գաբրիելը նոր առաքելությամբ ուղարկվում է Գալիլիայի Նազարեթ քաղաքը` Մարիամ անունով մի կույսի մոտ, որը նշանված էր Դավթի ցեղից Հովսեփ անունով մի արդար մարդու հետ: Հայտնվելով կույսին` Գաբրիելը ողջունում է նրան. ՙՈւրախացիր, ով շնորհընկալ, Տէրը քեզ հետ է՚ և ապա ավետում, որ նա կոչված է դառնալու Մեսիայի մայրը. ՙ…ահա դու կը յղիանաս եւ կը ծնես մի որդի ու նրա անունը Յիսուս կը դնես: Նա մեծ կը լինի եւ Բարձրեալի որդի կը կոչուի: Եւ Տէր Աստուած նրան կը տայ նրա հօր` Դավթի աթոռը, եւ նա յավիտեան կը թագաւորի Յակոբի տան վրայ, ու նրա թագավորութիւնը վախճան չի ունենայ՚ (Ղուկ. 1:31-33): Մարիամի այն հարցին, թե դա ինչպես կարող է պատահել, քանի որ ինքը կույս է, հրեշտակը պատասխանում է.ՙՍուրբ Հոգին կը գայ քո վրայ, եւ Բարձրեալի զորությունը հովանի կը լինի քեզ, որովհետեւ նա, քեզնից է ծնուելու, սուրբ է եւ Աստծո որդի կը կոչուի(Ղուկ. 1:35), ապա հայտնում է նաև նրա ազգականի` Զաքարիայի կին Եղիսաբեթի հղիության մասին: Մարիամը պատասխանում է. ՙԱհաւասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ՚, և ապա հրեշտակը հեռանում է նրանից (Ղուկ. 1:5-38);
Մարիամի այս խորին խոնարհությամբ մարդկության համար բացվում է նոր կյանքի արշալույսը: Եվ ՙեղիցին՚ (թող լինի), որ տիեզերքում առաջին բառն է` հնչած արարչության սկզբին Աստծո կողմից, որով էլ եղավ լույսը (Ծննդ. 1:3), երկրորդ անգամ հնչում է մարդու կողմից, իբրև հոգևոր ու բարոյական նոր աշխարհի արաչության և Աստվածային Լույսի ծագման` Հիսուսի Քրիստոսի ծննդյան սկիզբ: Աստված մարդուն երկրորդ անգամ առաջարկում է հավիտենական երանավետ կյանքի սկիզբը, և Մարիամը` մարդկության արժանավոր ներկայացուցիչը, վերացնելով այդ առաջարկը մերժած նախածնողների սխալը, ընդունում է այն` մարդկային ցեղի առջև բացելով կորուսյալ դրախտի փակված դռները: Այս մեծագույն իրողության հիշատակն էլ հենց հավերժացրել է Եկեղեցին` հաստատելով Աստվածամոր Ավետման այս գեղեցիկ տոնը:
Այս տոնը կրկնակի ուրախություն է պարունակում բոլոր կանանց համար, քանի որ եթե Եվայի խաբվելով մեղքն աշխարհ մտավ և կինն անեծքի տակ ընկավ, ապա Մարիամի խոնարհությամբ ու սրբությամբ կինն ազատվեց այդ անեծքից և օրհնության արժանացավ:
Подписаться на:
Комментарии (Atom)

