Բանաստեղծություններ


                    *  *  *
Որքան եմ ուզում ես քեզ հետ լինել,
Որքան եմ ուզում քեզ ամուր գրկել:
Որքան եմ ուզում քեզ հետ զրուցել,
Քեզ հետ ծիծաղել
Եվ քեզ հետ լռել:
Որքան եմ ուզում քեզ հետ երազել,
Քո կողքին քայլել ,
Աչքերիդ նայել,
Վարսերդ շոյել,
Եվ շուրթերս քո շուրթերին ձուլել:
                                              Որքան եմ ուզում ես քեզ հետ լինել,
                                              Շունչդ ամեն պահ առնել ու լսել:
                                              Որքան եմ ուզում քո բույրից արբել,
                                                 Անկեղծ աչքերիդ խորքը ընկղմվել,
                                         Քեզ սիրել,
                                             Սիրվել,
                                             Ինձ քո մեջ գտնել,
                                                   Եվ քեզ հետ ապրել,
                                         Ուղղակի Ապրել





* * *


Երբեմն ուզում եմ չխոսել Քեզ հետ,
 Բայց խոսում եմ
հետդ և մենության մեջ, Երբեմն ուզում եմ չզգալ որ Դու կաս,
Բայց դու
 եղել ես ու կաս հոգուս մեջ:                                           Երբեմն ուզում եմ Քեզ չնկատել,
                                       Փակ աչքերով եմ անգամ  տեսնում Քեզ,                            
                                           Երբեմն ուզում եմ Քեզ չսպասել,                                         Բայց չբաժանված սպասում եմ ես Քեզ:                                  
                                     Երբեմն ուզում եմ Քեզ չկարոտել,                       
                                       Բայց կարոտում եմ, երբ դու կողքիս չես,                             Երբեմն ուզում եմ ԱՏԵԼ, լոկ
                    ԱՏԵԼ,                            
Բայց ատելիս էլ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԵՍ ՔԵԶ...










*  *  *


Իմ անունը
Մի անգամ էլ արտասանիր:
Արտասանիր այնպես, ինչպես
Միայն դու ես կարողանում,
Հավատարիմ մնալով քեզ՝
Ինքնամոռաց քո կարոտով,
Քո քնքշությամբ անկրկնելի,
Անմեկնելի քո խորհրդով...
Ես լսել եմ ուզում քեզնից,
Ես լսել եմ ուզում անվերջ
Իմ անունը, քո կանչը՝ ինձ:
Ես լսել եմ ուզում անվերջ
Իմ անունը, որ լցնում ես նո՛ր իմաստով,
Հմայքներով գունեղ ու պերճ:
Իմ անունը:ողջ աշխարհի համար անտես՝
Քո հնչումով ամենալավ բառն է դառնում:
...Իմ անունը սիրում եմ ես,
Երբ որ դու ես արտասանում…





                                                          Գիշերվա մեջ մի կաթիլ սեր կա...



              Գիշերվա մեջ մի կաթիլ սեր կա
               Բացիր աչքերդ, որ այն նկատես
               Սիրո մեջ հստակ սահմաններ չկա
                  Սիրո մեջ պիտի ՙսիրես որ ապրես
               Աշունը նորից արցունք է մաղում
             Իմ կարոտները կորուստ են դարձել
               Աշունը դեպի ձմեռ է գնում
                    Իսկ ես իմ ճամփան վաղուց եմ կորցրել
                        Լույսը աչքերիս թող լուսին դառնա
                  Ես քո արևին պարտք եմ մնացել
              Թող այսօր սերդ ճանապարհ գնա
               Ուշացումների շատ եմ դիմացել:
             Եթե աչքերդ մթի դեմ առնեն
                Ու լույս չչոքի սերդ չգթա . . .
               Սրտիդ աչքերը այդժամ թող բացվեն
               Գիշերվա մեջ մի կաթիլ սեր կա:



                                Սիրում ես սակայն ներել չգիտես...

Սիրում ես սակայն ներել չգիտես,
Գերում ես, սակայն մարել չգիտես,
Այն սիրտը, որ Դու ինքդ ես այրել,
Սիրում ես, սակայն սովորիր ներել:
Փախչում ես, սակայն Դու չես հեռանում,
Քանի գնում ես` այնքան մոտենում,
Դա Քեզ է թվում ,
Թե փախուստի մեջ Սեր են մոռանում:
Սիրում ես, սակայն սիրել չգիտես,
Զգում ես, ցավոք, ապրել չգիտես
Սիրո հմայքով,
Իմ ու Քո կյանքով:
Արի Դու ինձ մոտ, սովորիր սիրել,
Սիրելը քիչ է, սովորիր ներել...





Անունդ վախով եմ տալիս,

Անունդ վախով եմ տալիս,Որպեսզի շուրթերս չայրվեն,Որպեսզի չմատնեմ ես ինձ,Որպեսզի անունդ չայրեմ:Անունդ չեմ տալիս ցրտում,Որ հանկարծ չմրսի, դողա,Անունդ պահում եմ սրտում
Թանկագին գաղտնիքի նման:Անունդ տալիս եմ հուզված,Չեմ ուզում, որ քամին տանի,Կարող է` օդի մեջ հանկարծ
Անունդ մի փոշի առնի
Անունդ վախով եմ տալիս,Որպեսզի չիմանա ոչ-ոք,Սակայն դու, սիրելիս, հոգիս,Անունս տալիս ես արդյոք: 
Առաջին սեր
Առաջին սերս ձնծաղիկի պես
Ձնհալի միջից մի անգամ ժպտաց,
Ինձ ոտից գլուխ մի անգամ չափեց
Եվ իսկույն փակեց աչիկները թաց։
Երկրորդը խոնարհ մանուշակ էր մի.
Կանաչ թփի մեջ թաքուն ծիծաղեց,
Առավ համբույը ոսկեղեն շողի
Եվ ամոթանքից գլուխը կախեց։
Երրորդը վարդ էր մի բոսորաթերթ,
Ծանոթ էր արդեն արևի ուժին,
Ինձ գերեց, տարավ, խաղաց սրտիս հետ,
                      
Փշերն ինձ տվեց, բուրմունքն ուրիշին։ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ



***

Երբ դու ես անունս տալիս`
Արևը այլ կերպ է շողում,
Երկինքը ավելի մաքուր,
Ավելի կապույտ է թվում:
Երբ դու ես անունս տալիս`
Լուսինը արծաթ է շաղում,
Աստղերը` աչքերիդ նման,
Հոգուս մեջ խայտում են, խաղում:
Երբ դու ես անունս տալիս`
Ջրերը այլ կերպ են հոսում,
Ծաղիկները ավելի անուշ,
Ավելի քնքուշ են բուրում:
Եվ ես այրվում եմ խինդից,
Սրտումս` հույս մի թաքուն,
Թե աշխարհում այս դու ինձ
Բոլորից շատ ես սիրում: