воскресенье, 22 мая 2011 г.

ԱՌԱՋԻՆ ՍԵՐ

Դա առաջին կարոտն է, որ լցվում է հոգիդ, անհասցե
կարոտ և սպասում, բայց ու՞մ, ինքդ էլ չգիտես:
Երևի առաջին սերը` առաջին տխրությու՞նն է, որ
առանց պատճառի հեղեղում է հոգիդ, երբ ոչինչ
չեղած` ուզում ես լաց լինել ծածուկ, երեսդ բարձի
մեջ խրած, որովհետև երևի ամոթ է, քանի որ ոչ ոքի
չես կարող բացատրել, թե ինչու ես արտասվում:
Գուցե և առաջին անզուսպ, առանց առիթի պոռթկացող
ծիծա՞ղն է առաջին սերը, որ քեզ թևեր է տալիս,
մերթ կրակոտ, մերթ երազկոտ է դարձնում հայացքդ։
Հարազատներիդ մեջ ես փնտրում գտնելու նրան,
որին դեռ չգիտես, բայց որի ներկայությունը
զգում ես արդեն։ Հենց այդ ներկայությունից է
այդքան եփվում հոգիդ։ Մի օր էլ վերջապես
բազմաթիվ հայացքների միջից վրադ հառված
տեսնում ես հիացմունքի փոխվող մի զարմացած
հայացք, որի մեջ՝ քեզ հասնելու, քեզ տիրելու, քեզ
իրենը դարձնելու մի անզուսպ զգացում ես նկատում
դու։ Եվ այդ մեկ հատիկ հայացքն անցնում է հոգուդ
արդեն բաց դռնով ներս. Մի բաժակ գինու ուժով
ոտքերդ կտրում է գետնից ու նետում մտերիմիդ
գիրկը, որպեսզի առաջինը նրան վստահես քո
ամենասուրբ գաղտնիքը՝ երջանիկ լինելուդ
գաղտնիքը։
Եվ արդեն մեծ աշխարհում դու միայն փնտրում ես
քեզ համար ծնված այդ հայացքը, որի մոտ խամրում
են մնացած բոլորը, և ամեն ինչ ես անում նրա
համար։ Երբ նա չի երևում աչքիդ, աշխարհը մթնում
է քո առջև, իսկ երբ հանդիպում ես նորից… լսելի
է դառնում բոլորին քո սրտի անհանգիստ
թրթիռները, աչքերիդ կայծն ու փայլը կարող են
կուրացնել բոլորին։
Եվ գթասրտությամբ ես լցվում քո բոլոր
հարազատների, բոլոր ընկերուհիների նկատմամբ։
Ո՛չ, սրանք չեն դեռ առաջին սերը ։ Երևի թերևս այն
է, երբ հայտնագործված այդ հայացքն ուզում է
ուրախացնել քեզ, իսկ դու լաց ես լինում
հիմարաբար, երբ նախատում է՝ սուտ քրքիջ ես
բարձրացնում։ Երբ որևէ աստղալույս ես նկատում
քո պատուհանից, երբ որևէ փորձանքի մասին են
խոսում, մտածում ես, թե կարող է նրան պատահել.....
Ո՛չ, ճշմարտապես առաջին սերը ծնվում է առաջին
գժտությունից։ Աստված իմ, միթե՞ գժտությունը
ստեղծված է, որ բորբոքի առաջին սերը և դրա
շիկացած հնոցում այրվեն, ոչնչանան մարդկային
վատ գծերը, որպեսզի հասունանաս մեկ անքուն
գիշերից հետո և առավոտյան աղջկային առաջին
տխրությամբ լցված հայացքդ փախցնես քո
հարազատներից։ Խե՜ղճ հարազատներ, ինչե՜ր եք
քաշում մեր առաջին սիրո ալեկոծության ու
տեղատվության խառնաշփոթ օրերին, ինչպե՜ս եք
ներում մեզ, որքան անճանաչելի ենք դառնում
մենք և ինչպե՜ս եք չտեսնելու տալիս
մեծահոգաբար մեր բոլոր խենթությունները.....
Այդ օրերին է, որ ծաղկած ծիրանենին
թերթիկ-թերթիկ արցունք է թափում, այդ օրերին է,
որ հողը կանաչ է շնչում և մեղուները գլուխները
կորցրած՝ համբուրում են խնձորենու վարդագույն
շրթունքները։
Ինչե՜ր չենք տեսնում այդ օրերին։ Տեսնում ենք
նաև կռունկներին, որ մեր առաջին սիրո
պատմությունն են գրում մաքուր երկնակամարում,
ու կանաչ է շատրվանում ամբողջ աշխարհը։
Բայց միթե՞ այդ է առաջին սերը։
Օ՜, աղջիկներ ես խղճում եմ բոլոր նրանց, ովքեր
արցունք չեն թափել առաջին գժտությունից հետո,
ովքեր թռչնի ճիչը չեն համարել իրենց
երջանկության շեփորահարումը։ Ես հիմա եմ
հասկանում, թե ինչպես են սիրել աշխարհի բոլոր
աղջիկները, որոնց բախտավոր ծիծաղից խանգարվել
է գիշերվա խորհրդավոր լռությունը.....
Ո՛չ, ո՛չ, ես չգիտեմ, թե ինչ է առաջին սերը,
որովհետև ամեն ոք յուրովի է գտնում իր առաջին
սերը։
Երևի առաջին սերն աշխարհ առաջին
հայտնագործությու՞նն է...

вторник, 10 мая 2011 г.

If you go away

If you go away on this summer day then you might as well take the sun away
All the birds that flew in the summer sky
When our love was new and our hearts were high
When the day was young and the nights were long
And the moon stood still for the night bird's song
If you go away if you go away if you go away
But if you'll stay I'll make you a day like no day has been or will be again
We'll sail the sun we'll glide on the rain we'll talk to the trees and worship the wind
Then if you go I'll understand leave me just enough love to fill up my hand
If you go away if you go away if you go away
If you go away as I know you will you must tell the world to stop turning
Till you return again if you ever do for what good is love without loving you
Can I tell you now as you turn to go I'll be dying slow to the next hello
If you go away if you go away if you go away
If you go away as I know you might there'll be nothing left in the world to trust
Just an empty room full of empty space like the empty look I see on your face
I have been the shadow of your shadow
If I thought it might have kept me by your side
If you go away if you go away if you go away
But if you'll stay I'll make you a night like no night has been or will be again
I'll sail on your smile I'll glide on your touch I'll talk to your eyes that I love so much
But if you go I know I will cry and all the good is gone from the words goodbye
If you go away if you go away if you go away please don't go away
...

четверг, 5 мая 2011 г.

Анна Каренина

  • Я? Ты находишь? Я не странная, но я дурная. Эх, бывает со мной. Мне все хочется плакать. Это очень глупо, но это проходит. — Так мне из Петербурга не хотелось уезжать, а теперь отсюда не хочется.
  • Я думаю, я думаю… если сколько голов, столько умов, то и сколько сердец, столько родов любви.
  • Да, сделаться вашею любовницей и погубить все…
  • Верно, о любви? Они не знают, как это невесело, как низко… Бульвар и дети. Три мальчика бегут, играя в лошадки. Сережа! И я все потеряю, и не возвращу его. Да, все потеряю, если он не вернется. Он, может быть, опоздал на поезд и уже вернулся теперь. Опять хочешь унижения! Нет, я войду к Долли и прямо скажу ей: я несчастна, я стою того, я виновата, но я все-таки несчастна, помоги мне. Эти лошади, эта коляска — как я отвратительна себе в этой коляске — все его; но я больше не увижу их.

среда, 4 мая 2011 г.

ՍԻՐՏ ԻՄ, ՀԱՆԴԱՐՏՎԻՐ…

Իմ ամենամոտ,իմ ամենահարազատ, իմ սիրելի, իմ թանկագին,իմ հավատարիմ,իմ … Իմ փոքրիկ ընկեր, իմ սիրտ. Ներիր ինձ քեզ պատճառած տառապանքների համար: Ներիր, բայց նաև հասկացիր,որ դու, այո, միայն դու կարող ես ինձ այդքան լավ հասկանալ, միայն դու կարող ես ցանկացած պահի լինել կողքիս, լսել ինձ լուռ, անտրտունջ, կարեկից լինել անկարեկից ցավիս: Իսկ ես, անգութ դահճի պես պահանջել, նույնիսկ հրամայել եմ քեզ հնազանդվել կամքիս: Ախ, պատկերացնում եմ, թե որքամ ցավ եմ պատճառել քեզ` առանց այն էլ ցաված իմ սիրտ, երբ ասես ընթերցեցի իմ բոթաբեր հրովարտակը, հրովարտակ, որով պահանջում էի քեզնից օգնել ինձ, տարօրինակ է, այնպես չէ, որ ինձ ցուցաբերած օգնությունդ կարող է թախիծ բերել քեզ: Իսկ եթե մտածենք` տարօրինակ ոչինչ րկա, իսկ որ մի սիրտը չի ցավի, եթե նրան հրամայեն ընդմիշտ մոռանալ, այլևս չհիշել այն միակին, ում պատկերը վաղուց արդեն զբաղեցրել է միտքը: Ավաղ, իմ մոլորված թռչնակ, մենավոր իմ սիրտ, չէ որ դու ինքդ էլ գիտակցում ես ,որ հնազանդվելով ինդզ, կազատվես քեզ միշտ հեծեծող տանջանքներից: Միթե կարող էի մոռանալ այն անքուն գիշերները, որ անց ենք կացրել միասին` խորհելով Նրա մասին, թախծելով, որ երջանկության գեթ մի շող այցի չի գալիս մեզ, կարող էի արդյոք մոռանալ, թե քանի անգամ ես անողոք թպրտացել կրծքիս տակ, ցանկացել դուրս թռչել այնտեղից ու նետվել Նրա ոտքերի առաջ, երբ պատահաբար հանդիպել ենք Նրան, իսկ ես սառնությամբ հրամայել եմ . <<Սիրտ իմ, հանքարտվիր>>: Հանդարտվել… Դու կամակոր ես, անհնազանդ, անսանձ… ինչպես կարող էիր հանդարտվել: Լուռ  ու տխուր անցնելով մեր կողքով` նա թախծի շղարշն էր փռում մեր վրա: Իսկ այնուհետև ես էլ չէի զգում թե ինչպես եմ  կորցնում ուժերս, արտասուքի երկու կաթիլ թափվում էին աչքերիցս և ես ակամայից հանձնվում, հնազանդվում էի քեզ` վհատ իմ սիրտ: Եվ մենք երկուսով ազատ էինք թողնում մեր զգացմունքներին ու հեկեկում էինք, հեկեկում այնքան մինչև այլևս չէր մնում լացելու ոչ մի արտասուք:  Եվ այդպես ամեն անգամ:
       Սակայն, ես այլևս ուժ չունեմ, ես չեմ կարող պայքարել քո դեմ, դու չես հնազանդվում ինձ, քո կարոտի անհույս աշխարհում ամեն տեղ նրան ես որոնում: Ուրեմն եկ միասին որոնենք, ես պատրաստ եմ լսել քեզ, եկ շարունակենք միասին անրջել, միասին թախծել ու տառապել: Կգա մի օր և երջանկությունը կորոշի այցելել նաև մեզ, չէ որ նա միայն մեկ անգամ է այցելում, մենք ուղղակի պետք է նկատենք նրան` այդ եթերային էակին, այլապես նա կթողնի իր այցետոմսը և կհեռանա, բայց հասցեն, որ նա թողնում է, կյամքում ոչ ոք չի գտնում: Իսկ եթե երջանկությունը ինքը չգիտի մեր հասցեն, ուրեմն մենք կյանքի օրենքի համաձայն կհանգչենք, կհանգչենք երկուսով` ես ու իմ լքված ընկերը, իմ տխուրաչյա սիտը…
          …Իմ սրտում միայն սառած հեկեկանք,
            Բայց արցունք չկա իմ սև օրերում,
          Մեռնում է սւրտս անհուն խավարում,
         Եվ դու կաս արդյոք, լուսե անրջանք….

вторник, 3 мая 2011 г.

Ինչու չես նամակ գրում...


ÆÝãáõ ã»ë ·ñáõÙ,ÇÝãáõ Ùáé³ó³ñ ÇÝÓ,ã¿ áñ »ë ëÇñáõÙ »Ù ù»½,ã¿ áñ Ù»ñ µ³Å³ÝÙ³Ý ûñÁ ³ë³óÇñ,áñ ã»ë Ùáé³Ý³ ÇÝÓ,ã»ë թáÕÝÇ Ù»Ý³Ï:ÐÇßáõÙ »Ù ³ëáõÙ ¿Çñ áñï»ÕÇó ù»½ ³Û¹ù³Ý ³ñóáõÝùÝ»ñ:γñÍ»ë ëÇñïë íϳÛáõÙ էñ,áñ ¹³ ¹»é ãÝãÇÝ Ù³ëÝ ¿ñ ÇÙ  ³ñóáõÝùÝ»ñÇ:²ë»ë Ù»ÏÝ ÇÝÓ ½·áõß³óÝ»ñ,û ³÷ëáë »Ý,å³Ñǰñ ¹ñ³Ýù, ¹»é ß³ï å»ïù Ï·³Ý ù»½:ºí »ë å³Ñ»óÇ®ØÇû± å³Ñ»óÇ ³Ûëûñí³ Ñ³Ù³ñ,»ñµ ¹áõ ÇÝÓ Ùáé³ó»É »ë:⿱ áñ Ï³Ý Ý³¨ áõñ³ËáõÃÛ³Ý ³ñóáõÝùÝ»ñ:²ëïí³Í ÇÙ ÇÝãáõ±,ÇÝãáõ± ãÃáÕ»óÇñ,áñ áõñ³ËáõÃÛ³Ý ³ñóáõÝùÝ»ñ ó÷í»ÇÝ:⿱ áñ ¹ñ³Ýù ¿É »Ý Ù³ñ¹áõ ѳٳñ:Ø»ñ »ñÏñáñ¹ ѳݹÇåÙ³Ý Å³Ù³Ý³Ï ÇÝÓ ³ë³óÇñ.<<ëÇñïë ãÏáïñ»ë>>,-»ë Ëáëï³ó³,ë³Ï³յÝ ¹ñÅ»óÇ ËáëïáõÙë:Ü»ñÇñ,»Ã» ÙdzÛÝ ¹³ ¿ å³ï׳éÁ:´³Ûó ÇÝÓ ÃíáõÙ ¿ª¹³ ÙdzÛÝ å³ï׳é էñ Ù»ñ µ³Å³ÝáõÙÝ Çñ³Ï³ÝáõÃÛáõÝ ¹³ñÓÝ»Éáõ ѳٳñ:ºë ¹³ ½·³óÇ ùá í»ñçÇÝ Ý³Ù³ÏÇó:¼·³óÇ Ý³Ù³Ïǹ ë³éÝáõÃÛ³Ý ÷áùñÇÏ ßáõÝãÁ:¸ñ³ÝÇó Ñ»ïá ¹áõ ÷áËí»óÇñ ³ÙµáÕçáíÇÝ:¸áõ ³ÛÝ ã¿Çñ,áõÙ »ë ¿Ç ׳ݳãáõÙ:ºë ³ñ¹»Ý Ùï³ÍáõÙ ¿Ç.·áõó»  ù»½ ³Û¨ë ѳñϳíáñ ã»Ù.ϳ٪ ÇÙ Ù»ç ¹áõ ã»ë ·ï»É ³ÛÝ,ÇÝã áñáÝáõÙ »ë:²Ûë Ùïù»ñÁ ù³Ùáõ å»ë åïïíáõÙ »Ý ·ÉËÇë Ù»ç,ÇëÏ ù»½ ÏáñóÝ»Éáõ í³ËÁ ϳÛͳÏÇ å»ë ß³ÝÃáõÙ ¿ áõÕ»Õë:ºí »ë,í³Ë»Ý³Éáí ù»½ ÏáñóÝ»Éáõó,³é³çÇÝ ùաÛÉÝ ³ñ»óÇ ãÙï³Í»Éáí,áñ ¹³ å»ïù ¿ ÉÇÝ»ñ í»ñçÇÝÁ®
´³Ûó ÙÇßï ÑÇßÇñ,áñ ³Ûë Ù»Í ³ß˳ñÑáõ٠ϳ ÙÇ ÷áùñÇÏ ëÇñï,áñ ³Ýѳٵ»ñ ëå³ëáõÙ ¿ ùá í»ñ³¹³ñÓÇÝ:
      ºë ù»½ ëÇñáõÙ »Ù ѳí»ñÅ®