среда, 4 мая 2011 г.

ՍԻՐՏ ԻՄ, ՀԱՆԴԱՐՏՎԻՐ…

Իմ ամենամոտ,իմ ամենահարազատ, իմ սիրելի, իմ թանկագին,իմ հավատարիմ,իմ … Իմ փոքրիկ ընկեր, իմ սիրտ. Ներիր ինձ քեզ պատճառած տառապանքների համար: Ներիր, բայց նաև հասկացիր,որ դու, այո, միայն դու կարող ես ինձ այդքան լավ հասկանալ, միայն դու կարող ես ցանկացած պահի լինել կողքիս, լսել ինձ լուռ, անտրտունջ, կարեկից լինել անկարեկից ցավիս: Իսկ ես, անգութ դահճի պես պահանջել, նույնիսկ հրամայել եմ քեզ հնազանդվել կամքիս: Ախ, պատկերացնում եմ, թե որքամ ցավ եմ պատճառել քեզ` առանց այն էլ ցաված իմ սիրտ, երբ ասես ընթերցեցի իմ բոթաբեր հրովարտակը, հրովարտակ, որով պահանջում էի քեզնից օգնել ինձ, տարօրինակ է, այնպես չէ, որ ինձ ցուցաբերած օգնությունդ կարող է թախիծ բերել քեզ: Իսկ եթե մտածենք` տարօրինակ ոչինչ րկա, իսկ որ մի սիրտը չի ցավի, եթե նրան հրամայեն ընդմիշտ մոռանալ, այլևս չհիշել այն միակին, ում պատկերը վաղուց արդեն զբաղեցրել է միտքը: Ավաղ, իմ մոլորված թռչնակ, մենավոր իմ սիրտ, չէ որ դու ինքդ էլ գիտակցում ես ,որ հնազանդվելով ինդզ, կազատվես քեզ միշտ հեծեծող տանջանքներից: Միթե կարող էի մոռանալ այն անքուն գիշերները, որ անց ենք կացրել միասին` խորհելով Նրա մասին, թախծելով, որ երջանկության գեթ մի շող այցի չի գալիս մեզ, կարող էի արդյոք մոռանալ, թե քանի անգամ ես անողոք թպրտացել կրծքիս տակ, ցանկացել դուրս թռչել այնտեղից ու նետվել Նրա ոտքերի առաջ, երբ պատահաբար հանդիպել ենք Նրան, իսկ ես սառնությամբ հրամայել եմ . <<Սիրտ իմ, հանքարտվիր>>: Հանդարտվել… Դու կամակոր ես, անհնազանդ, անսանձ… ինչպես կարող էիր հանդարտվել: Լուռ  ու տխուր անցնելով մեր կողքով` նա թախծի շղարշն էր փռում մեր վրա: Իսկ այնուհետև ես էլ չէի զգում թե ինչպես եմ  կորցնում ուժերս, արտասուքի երկու կաթիլ թափվում էին աչքերիցս և ես ակամայից հանձնվում, հնազանդվում էի քեզ` վհատ իմ սիրտ: Եվ մենք երկուսով ազատ էինք թողնում մեր զգացմունքներին ու հեկեկում էինք, հեկեկում այնքան մինչև այլևս չէր մնում լացելու ոչ մի արտասուք:  Եվ այդպես ամեն անգամ:
       Սակայն, ես այլևս ուժ չունեմ, ես չեմ կարող պայքարել քո դեմ, դու չես հնազանդվում ինձ, քո կարոտի անհույս աշխարհում ամեն տեղ նրան ես որոնում: Ուրեմն եկ միասին որոնենք, ես պատրաստ եմ լսել քեզ, եկ շարունակենք միասին անրջել, միասին թախծել ու տառապել: Կգա մի օր և երջանկությունը կորոշի այցելել նաև մեզ, չէ որ նա միայն մեկ անգամ է այցելում, մենք ուղղակի պետք է նկատենք նրան` այդ եթերային էակին, այլապես նա կթողնի իր այցետոմսը և կհեռանա, բայց հասցեն, որ նա թողնում է, կյամքում ոչ ոք չի գտնում: Իսկ եթե երջանկությունը ինքը չգիտի մեր հասցեն, ուրեմն մենք կյանքի օրենքի համաձայն կհանգչենք, կհանգչենք երկուսով` ես ու իմ լքված ընկերը, իմ տխուրաչյա սիտը…
          …Իմ սրտում միայն սառած հեկեկանք,
            Բայց արցունք չկա իմ սև օրերում,
          Մեռնում է սւրտս անհուն խավարում,
         Եվ դու կաս արդյոք, լուսե անրջանք….

Комментариев нет:

Отправить комментарий