Ասում են, մի հայ աղջիկ, գաղթելիս, Հայաստանից մի ծաղիկ է տարել. Ջրել արցունքով՝ ամեն լացելիս Եվ վերադարձի հույսով փայփաել. Ամեն մի ծաղիկ, մայր հողում ծլած, Ձգտում է դեպի երկինք ու արև. Իսկ նա, ուր լիներ, գլուխը ծռած, Նայել է դեպի երկիրն իր քարե. Եվ ուղղել է իր գլուխը տրտում, Միայն հայրենի հողում քարքարոտ... ...Այդ ծաղիկը կա ամենքի սրտում Եվ կոչվում է նա... հայրենի կարոտ: |
Գևորգ Էմին

Комментариев нет:
Отправить комментарий