четверг, 7 апреля 2011 г.

ՀՈԳԵԿԱՆ ԿԱԽՈՒՄ

Հաճախ ինքներս էլ չենք զգում` ինչպես ենք  հոգեկան կախման մեջ ընկնում ինչ-որ մեկից։ Նրանից, ում անընդհատ ուզում ենք տեսնել, ուզում ենք կողքին լինել, ուզում ենք ոչ մի  այրկյանով չբաժանվել նրանից։ Եվ հաճախ, երբ այդ հոգեկան կախումը հասնում է անզսպելի մի մակարդակի, մենք կորցնում ենք ինքնատիրապետումը, և ինչ-որ անասելի ուժ կարծես սկսում է անընդհատ թախիծ ներարկել մեր հոգեկան ներաշխարհի մեջ, ստիպել,որ ինքներս մեզ կտրենք արտաքին աշխարհից ու նախընտրենք միայնություն` հանգիստ մթնոլորտ, սիրելի մեղեդի և լուռ աչքերի աննկարագրելի մի հայացք դեպի անորոշություն, սևեռված անտեսանլի մի կետի…  Ինչեր ասես չեն անցնում այդ պահին մտքովս, այդ պահին` այդ անհասկանլի, բայց նաև անխուսափելի պահին։ Եվ հոգեկան կախումս հիմա քեզնից է։ Դու, որ մարդկանց կողմից կոչվեցիրսերև միանգամից գերեցիր հազարավոր ինձ պես մարդկանց։ Դու, որ վեր ես ամեն ինչից ու ամեն մեկից։ Դու, որ տրված ես ի վերուստ և հեռանում ես, հաճախ, անցանկալի պահերի` թողնելով միայն հուշեր` քեզ հետ կապված։ Եվ չնայած` դու անշոշափելի ես ու անտեսանլի,միևնույն է, շատ-շատերը ինձ պես հավատում են քո գոյությանը։ Եվ եթե իրականում կաս, այցելիր հիմա մեկ ուրիշին հյուր, ազատիր ինձ քո ներկայությունից և դարձրու ինձ նորեն հոգեպես անկախ։ Կայցելես ինձ հետո, մի որոշ ժամանակ անց, երբ քեզ կանչեմ, կամ թեկուզ, երբ հասկանաս, որ եկել է իմ հոգեպես ակախության վերջնաժամկետը, ժամանակն է նորից, և գուցե ընդմիշտ, դառնալ հոգեպես կախված, բայց ոչ քեզնից, այլ նրանից ում ինքդ նախընտրես, քանզի քո ընտրությունը միշտ համընկնում է իմի հետ, չէ՞ որ ես և դու մի ամբողջություն ենք։ Ոչ, կներես, սխալվեցի, մի հեռացիր։ Քանզի արդ ես կմնամ թերի, ամբողջությունս կխախտվի…  

Комментариев нет:

Отправить комментарий