Ե ՍԵս սիրում Էի նրան:Կրկնե՞մ արդյոք սիրո այն խոսքերը, որոնք այնքան ծիծաղելի ու տաղտկալի են թվում կյանքի հմայքը կորցրած սկեպտիկներին, բայց որոնք մի֊մի Հայտնություններ են նորաբողբոջ սիրող սրտերի համար։ Ամեն անգամ, որ նայում Էի նրա զարմանալի պայծառ աչքերին, որոնց մեջ կարծես արևն Էր վառվում, ամեն անգամ, որ լսում Էի նրա կենսաթրթիռ ծիծաղը, որի մեջ կարծես գարնանային չարաճճի վտակ էր քլքչում, ամեն անգամ, որ առնում Էի նրան գիրկս ու ականջիս մոտ լսում նրա կուսական կրծքի հևքը, այտերիս վրա զգում Էի նրա թավիշ մազերի Էլեկտրականացնող շփումը,– ինձ տիրում Էր այնպիսի այնպիսի մի խենթ զգացում, որի՛ ազդեցության տակ պատրաստ էի գործել և՛ ամե-նամեծ առաքինությունը, և՛ ամենամեծ ոճիրը— միսյն թե նա հրա-մայեր:
Սիրում Էր նա ,ինձ նույնպես,— այդ ես հիմա չգիտեմ, բայց այն ժամանակ լիովին հավատում Էի, որ չի կեղծում, երբ հավատացնում Էր, թե սիրում Է և երդվում Էր, թե մահն անգամ չի կարող անջատել մեզ իրարից։
Այն ժամանակ վերջին կուրսի ուսանող Էի և շուտով պիտի ավար-տեի իրավագիտական ֆակուլտետը։ Վստահ երիտասարդական թարմ ուժերիս և մանավանդ հասարակական լայն գործունեության բուռն տենչանքիս վրա՝ լցված Էի փառավոր ապագայի վառ հույսերով։ Ոգևորված աչդ ապագայով և խրախուսված երջանիկ սիրով, բուռն եռանդով առանց հանգիստ առնելու, պատրաստում Էի ավարտական դի-սերտացիաս, որը ապագա մեծությանս ու փառքիս հաստատուն հիմնաքարը պիտի հանդիսանար։
Բայց...
Օ՜հ, այդ «բայց»՝–ը…
-
-
-
-
- «Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա։
- Մենք վերևն ենք, դու ներքևը, էլ մի՛ գա։ Մոռացի՛ր ինձ»։................................................................
-
-
-
― Ավա՜ղ, սինյորա, ներեցեք ինձ, որ ես չլսեցի ձեզ և թեպետ այլևս չեկա ձեզ մոտ, բայց չմոռացա ձեզ, այլապես ձեր այս նամակը այսպես խնամքով չէի պահի ինձ մոտ։ Սա մի անգնահատելի գանձ է, որ դուք պարգևեցիք ինձ, և այս գանձն աչքիս լույսի պես կպահեմ մինչև մահս, որովհետև եթե ձեր այս նամակը չլիներ, ես թերևս այն չլինեի, ինչ որ եմ այժմ։ Ես մոռացա ձեզ, այո՛. բայց, ինչպես երևում է, դուք մոռացել եք այն անդունդը, որ մեզ բաժանում էր իրարից։ Դուք վերևն էիք,— ես ներքևը, և այդ ձեզ իրավունք էր տալիս արհամարհանքով նայելու դեպի ներքև։ Բայց դուք հաշվի չէիք առել, որ ներքև գտնվողները երբեմն թևեր են առնում, թռչում վերև, և, վրիժառության զգացումով լեցուն։ Այն օրը, որ դուք ձեր բարձունքից արհամարհանքով մերժեցիք ինձ— ներքև գտնվողիս, ես երդվեցի վրեժ առնելու և, դրա համար ուրիշ միջոց չգտա, բայց եթե միայն բարձրանալ, միշտ բարձրանալ, անդադար բարձրանալ, մինչև որ իր ձեռակերտ ապարանքի բարձունքից ինձ վրա նայող քմահաճույքն ինքը գար իմ անձեռակերտ բարձունքի առջև ծնրադրելու։ Այսօր ես հասա իմ նպատակին։ Բայց նորից սիրել նրան, ով խաղում է ուրիշի նվիրական զգացամների հետ, ով տարբերություն է դնում վերևի և ներքևի միջև, ավա՜ղ, սինյորա, ես չեմ կարող։
Նար-Դոս
Комментариев нет:
Отправить комментарий